ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Աշոտյան. Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես հակադարձում Ալիևին

Արմեն Աշոտյան. Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես հակադարձում Ալիևին
04.11.2019 | 20:43

Վարչապետն իր ուղիղ եթերով ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց անհանգստություններն, այլ լրացուցիչ հարցականներ ստեղծեց և ավելի շատ անհանգստանալու առիթներ տվեց, քան մինչ այդ եթերն էր՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը չի տիրապետում Արցախյան կարգավորման ողջ փաթեթին։

«Այդ եթերից ամենակարևոր հետևությունը, որ պետք է անենք, հետևյալն է. որևէ հստակություն Հայաստանի նոր կառավարության կարծիքների, դիրքորոշման մասին Արցախյան հարցում չհնչեց։ Սա ամենամեծ բացթողումն է, և վստահ եմ, որ սա արվել է դիտավորյալ։ Այն համատարած մանիպուլյացիաները, որ անում են Փաշինյանն ու իր թիմը, ավաղ, չեն շրջանցել նաև Արցախը», - ասաց Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իր համար շատ տարօրինակ է, երբ անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները Հայաստանի, Ղարաբաղի և Զանգեզուրի մասին, Փաշինյանը խոսում է ինչ-որ բամբասանքների մասին և փորձում տպավորություն թողնել, որ Բաղդադում ամեն ինչ հանգիստ է։ «Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիևի հայտարարություններին, ինչո՞ւ չես հակադարձում։ Ոչ դու, ոչ քո ԱԳ նախարարը պատշաճ չեք հակադարձել ադրբեջանական քարոզչությանը։ Երեկ եթերիդ 36 րոպեն նվիրեցիր քեզ քննադադատող հայաստանյան շրջանակներին և որևէ ծպտուն չհանեցիր ադրբեջանցիների կողմից վարվող ապատեղեկատվական քարոզչությանը», - ասաց Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ